ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանի նախագահի միակ մտահոգությունը Հայաստանի գործող իշխանության հնարավոր հեռացումն է». Տ. Աբրահամյան
23:48, 24.09.2021 | mamul.am
3404 | 4

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Ադրբեջանի նախագահի վերջին օրերի հայտարարությունների, ելույթների, հարցազրույցների քարոզչական/մանիպուլյացիոն մասը եթե ֆիլտրենք, ապա վերջինիս միակ մտահոգությունը Հայաստանի գործող իշխանության հնարավոր հեռացումն է, ինչի արդյունքում կարող են իշխանության գալ այնպիսի ուժեր, որոնք պահանջատեր են և չեն ընդունում ադրբեջանական կապիտուլյացիան։
Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր