«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակության շրջանում պառակտումն այնպիսի չափերի է հասել, որ անգամ հին, համերաշխ տոհմերն են ճաք տվել, քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել: Ամենանշանավոր կոնֆլիկտը «Ավշարի» սեփականատերերի` Գրիգորյան եղբայրների կոնֆլիկտն է: Եղբայրներից մեկը` Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, բացահայտորեն աջակցեց Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին, իսկ Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար էր աշխատում: Թեև երկուսն էլ ընդդիմությանն էին պաշտպանում, բայց եղբայրները միմյանցից նեղացել են․ Արայիկ Գրիգորյանը չի ներում, որ եղբայրն իր կողքին չի կանգնել, և մինչ օրս նրանց հարաբերությունները չեն հարթվել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |