ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել․ «Հրապարակ»
09:24, 25.09.2021 | mamul.am
5017 | 1

«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակության շրջանում պառակտումն այնպիսի չափերի է հասել, որ անգամ հին, համերաշխ տոհմերն են ճաք տվել, քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել: Ամենանշանավոր կոնֆլիկտը «Ավշարի» սեփականատերերի` Գրիգորյան եղբայրների կոնֆլիկտն է:

Եղբայրներից մեկը` Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, բացահայտորեն աջակցեց Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին, իսկ Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար էր աշխատում: Թեև երկուսն էլ ընդդիմությանն էին պաշտպանում, բայց եղբայրները միմյանցից նեղացել են․ Արայիկ Գրիգորյանը չի ներում, որ եղբայրն իր կողքին չի կանգնել, և մինչ օրս նրանց հարաբերությունները չեն հարթվել:
Մեկ այլ նշանավոր ընտանիքում, որտեղ նույնպես ընտանեկան լուրջ ավանդույթներ են ձևավորվել` տասնյակ տարիներ նրանք իրար են սատարել, ընտրությունների պատճառով տարաձայնություններ են առաջացել և մինչ օրս չեն հարթվել. Գագիկ Ծառուկյանը չի ներում խնամուն` Հովիկ Աբրահամյանին, որը ԲՀԿ-ին աջակցելու փոխարեն «Հայաստան» դաշինքին էր աջակցում: Նման ընտանիքներում ընդունված է, որ եղբայրը, որդին, խնամին, փեսան, հարսը քաղաքական սխալներ պետք է թույլ չտան` այլ քաղաքական ուժի չաջակցեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր