ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Սեպտեմբերի 21-ի ճոխ համերգ-շոուի մասին հիացմունքով խոսող մշակույթի մարդիկ բացահայտեցին իրենց հոգու խեղճությունը». Նիկա Բաբայան
09:54, 25.09.2021 | mamul.am
3248 | 2

«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն մշակույթի մարդիկ, որոնք հիացմունքով խոսեցին սեպտեմբերի 21-ի ճոխ համերգ-շոուի մասին, կարծում եմ բացահայտեցին իրենց հոգու խեղճությունը, փաստորեն ինքնաբացահայտվեցին և ստորագրվեցին առ այն, որ գործող իշխանությունն իրենց հոգու ուրախությունն ու հպարտությունն է։
Գուցե երկու տարի առաջ նման շոուի տեխնիկական մասը ընդունելի լիներ:
Բայց այս տարի, երբ համազգային սգո մեկ տարին չլրացած կազմակերպվում է նման ցուցամոլ շռայլություն - սա պարզապես անբարոյականություն է։ Շարունակությունը առավոտվա Եռաբլուր կատարած բռնի այցի։
Մեկ օրում երկու անմարդկային գործողություններ իրականացնողները բարոյական մարդ կոչվելու իրավունք չունեն։
Այդ թվում այն «մտավորականները», որոնք մյուս օրը հաճոյացան ազգադավ երկրի կառավարիչներին։
Զգուշացնում եմ ձեզ, պարոնայք - հանդիպելիս ձեր ձեռքը չեմ սեղմի»։

Աղբյուրը` Նիկա Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր