ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+8 °C, +8 °C ... +17 °C Վաղը`+13 °C
«Իրանին ոչ մի լարվածություն պետք չի, Ադրբեջանը ևս պատրաստ չէ պատերազմի»․ Նաիրի Հոխիկյան
10:48, 25.09.2021
1992 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կշարունակի աճել, և 100-րդական մակարդակի պաշտոնյաների ու հոգևորականների միջոցով կհնչեն նոր մեղադրանքներ ու սպառնալիքներ։
Բայց որպեսզի մենք լավ պատկերացնենք, թե տարածաշրջանային իրական քաղաքականությունը՝ ռեալպոլիտիկը, պետք է հասկանանք, որ Իրանին ոչ մի կերպ ոչ մի լարվածություն պետք չի, Ադրբեջանը ևս պատրաստ չի պատերազմի, քանի որ 2020-ի պատերազմի ժամանակ կորցրեց չափից շատ մարդկային ու ռազմական ռեսուրս։
Ձեռքերը շփելով սպասել, թե Իրանն ու Ադրբեջանը կբզկտեն միմյանց, Հայաստանն էլ կշահի մեջտեղում, մեղմ ասած, լուրջ չէ, եթե չասեմ, որ հիմարություն է։
Չեմ բացառում, որ Ադրբեջանը կօգտագործվի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի կողմից՝ որպես Իրանի դեմ ագրեսիայի ցատկահարթակ։ Ամիսներ շարունակ պնդում եմ, որ արցախյան վերջին պատերազմի հիմնական նպատակներից մեկն էլ Իրանի հյուսիսային շրջանների մոտ թուրքական և ահաբեկչական խմբավորումների տեղակայումն էր։
Բոլոր դեպքերում այս պահին լայնածավալ պատերազմի հստակ վտանգ չեմ տեսնում»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր