ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +7 °C Վաղը`+12 °C
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
10:36, 25.09.2021
5087 | 0

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Խովաևը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին՝ (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը՝ (ԱՄՆ), Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես նաև կայացել է արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը։ Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը։

Միջնորդներն, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատելու հավատարմությունը՝ ԼՂ հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծման համար։
Միջնորդները կոնկրետ, նպտակաուղղված միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացման և հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր