ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Շատ ու շատ այլ բաներ ապացուցում են, որ եղել է պարտվելու ծրագիր». Ոսկան Սարգսյան
15:36, 25.09.2021 | mamul.am
3747 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Արցախյան հիմնահարցին շատ գիտակ իմ ծանոթը, ով 2020թ․ պատերազմի ժամանակ Արցախում է եղել, փորձում էր ինձ համոզել, որ այդ պատերազմում պարտության պատճառը ոչ թե դավաճանությունն է եղել, այլ՝ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարումը։ Ես հասկացա, որ իմ ծանոթն էլ է այդ խաղի մեջ։ Դեռևս 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ էր պարզ, որ առաջիկայում նոր պատերազմ է լինելու, որ ԱԹՍ-ները չեզոքացնելու, սեփական ԱԹՍ-ներ գործարկելու համար արբանյակ է պետք վարձակալել։ Բանակցությունները սեփական կետից սկսելու ՆԻկոլ Փաշինյանի գործելակերպը, Մանվել Գրիգորյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական գործեր հարուցելը, Արցախի առաջնագծում 5 գունդ լուծարելը, 2020թ․ հուլիսին Տավուշում անիմաստ կռիվ սկսելը, բանակցությունները միտումնավոր ձախողելը, Ադրբեջանի ռազմավարական օբյկետներին չհարվածելը, սակայն մեկ օրում Բարդա քաղաքը հրետակոծելով՝ 21 խաղաղ բնակիչ սպանելը, կանոնավոր բանակի փոխարեն կամավորական ջոկատներին օգտագործելը, շատ ու շատ այլ բաներ ապացուցում են, որ եղել է պարտվելու ծրագիր։ Այդ ծրագիրը հիմա շարունակվում է Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան բացելու անվան տակ։ 2018թ․ մայիսին Նիկոլ Փաշինյանին դրսի ուժերը իշխանության են բերել այդ ծրագիրն իրականացնելու համար»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր