ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Սա դրական զարգացում է»․ Տիգրան Գրիգորյան
11:36, 25.09.2021 | mamul.am
3999 | 0

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Սա, անշուշտ, դրական զարգացում է:
Հանդիպմանը հաջորդած Մինսկի խմբի հայտարարության մեջ շատ խճճված բառապաշարով նշվում է քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին: Հուսանք, ՀՀ իշխանություններն այս ձևակերպումը ևս չեն սկսի օգտագործել իրենց պաշտոնական ելույթներում՝ կարգավիճակի հարցի մասին խոսելիս («հայտնի սկզբունքների» օրինակով)»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր