ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Մինսկի խումբը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական չլուծված բազմաթիվ կարևորագույն հարցեր կան»․ Վահագն Ավագյան
14:42, 25.09.2021 | mamul.am
2867 | 0

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և պատճառը, թե ինչու են հայասպան ռուսները իրենց արցախյան առաքելության քարտեզից ջնջել անգամ ԼՂԻՄ-ի գծերը, ըստ էության, ամբողջը ներառելով Ադրբեջանի մեջ։
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ակտիվացրել են Մինսկի խումբը նյույորքյան հանդիպումներով՝ ենթադրաբար չեզոքացնելով ռուս-թուրքական որոշ օրակարգեր։
Մինսկի խումբը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական չլուծված բազմաթիվ կարևորագույն հարցեր կան՝ ի հակադրություն Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների»։

Աղբյուրը` Վահագն Ավագյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր