ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կարևորում ենք ՀՀ-ի կողմից ականապատած դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցումը»․ Բայրամով
14:54, 25.09.2021 | mamul.am
5111 | 0

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ:

«Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը ականներ և այլ պայթուցիկ նյութեր էր տեղադրում օկուպացված տարածքներում՝ զեկուցելով դրանից առաջացած հումանիտար հետևանքների մասին: Նա ընդգծել է միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան` ականների դաշտերի ճշգրիտ քարտեզները Ադրբեջանին փոխանցելու պարտավորությունների կատարման կարևորությունը», - հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

Բայրամովը նաև աջակցություն է հայտնել միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առանչությամբ և ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել բոլոր այն կողմերի հետ, որոնք մտադիր են նպաստել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր