ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Երևանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է»․ Հայկ Մարության
16:06, 25.09.2021 | mamul.am
3557 | 0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառումը․ «Այսօր Ստեփանակերտի օրն է։
Քիչ առաջ քաղաքապետ Դավիթ Սարգսյանին շնորհավորական ուղերձ փոխանցեցի՝ բոլոր երևանցիների և իմ անունից ջերմագին բարեմաղթանքներ հղելով ստեփանակերտցի մեր քույրերին ու եղբայրներին։
Հայոց աշխարհի երկու մայրաքաղաքները միշտ իրար հետ են եղել ու շարունակելու են իրար հետ լինել թե՛ արհավիրքի պահին, թե՛ ուրախության։ Երևանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետև Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով վերացնելու ենք պատերազմի բոլոր հետևանքները ու շարժվելու առաջ՝ դեպի անվտանգ ու բարեկեցիկ կյանք։
Տոկունություն եմ մաղթում մեր եղբայրներին և անսպառ հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ։
Խաղաղություն մեզ, և Աստված պահապան»։

Աղբյուրը` Հայկ Մարության
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր