ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Փաշինյանը լավ գիտի, որ հայկական բեռներն Ադրբեջանի տարածքով Ռուսաստան չեն ուղարկվելու»․ Ոսկան Սարգսյան
20:24, 25.09.2021 | mamul.am
3001 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց, երբ 1993-ին գրավվեց Քարավաճառը (Քելբաջարը)։ Որպես Հայաստանի հետ սահմանի բացման պայման՝ Թուրքիան միշտ պահանջել է, որ հայկական զորքերը դուրս բերվեն գրավված շրջաններից։ Հիմա այդ տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ են, ինչո՞ւ Թուրքիան չի բացում սահմանը։ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ գործող երկաթուղի է ուզում, որ ի՞նչ ապրանքներ արտահանի Թուրքիա, կամ՝ Թուրքիայի տարածքով Եվրոպա։ Հայաստանից արտահանման ծավալի մեծ մասը պղնձի խտանյութն է, որը Վրաստանի տարածքով արտահանվում է։ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ հայկական բեռները Ադբեջանի տարածքով Ռուսաստան չեն ուղարկվելու։ Նա Սյունիքով Ադրբեջանին միջանցք տալու, իրեն դրա համար բնակչության աչքում արդարացնելու համար հայտարարում է տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները բացելու մասին»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր