ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ տարի՝ այս ժամերից սկսած մինչև կեսգիշեր, սկսեցինք ստանալ անհանգստացնող տեղեկություններ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների, շարժերի մասին, մի շարք ստորաբաժանումներ բերվել էին մարտական պատրաստության համապատասխան բարձր աստիճանի։ Փակ ֆորմատով համապատասխան անձանց հետ 1-2 զրույցի, ոչ պաշտոնական խողովակներով ստացված տեղեկությունների համադրման արդյունքում առավել անհանգստացնող էր ՀՀ հյուսիսարևելյան ուղղությունը, ուստի որոշում կայացրի գիշերը ժամը 1-2-ի մոտակայքում Երևանից շարժվել իմ ծննդավայր Ալավերդի, որտեղ «բազավորվելը» շատ հարմար էր Տավուշի ուղղությամբ հնարավոր գործողությունների դեպքում, առավելագույնը 1 ժամում հնարավոր կլիներ հայտնվել այնտեղ։ Ճանապարհը այնքան էլ հեշտ չանցավ, քանի որ ձնախառն անձրև էր Ապարանից սկսած, և ամբողջ ճանապարհին շարունակում էի օպերատիվ կապ (չշփոթել այլ օպերատիվ կապի հետ) պահել թե՛ համապատասխան անձանց, թե՛ ՄՏՎ-ում գտնվող զինվորների, թե՛ որոշ սպաների հետ։ |