«Կրկին ականատես ենք լինում ուշացված արդարադատությանը»․ Էրիկ Ալեքսանյան
21:18, 25.09.2021 | mamul.am
3683 | 0
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Չարչյանի գործով դատարանը որոշում կայացրեց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ միևնույն ժամանակ հետաձգելով պաշտպանության կողմի միջնորդության լուծումը գրավ կիրառելու վերաբերյալ։ Կրկին ականատես ենք լինում ուշացված արդարադատությանը։ Ինչ ասեմ, դե գնացե՛ք, այսքանից հետո աղոթեք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակն էլ ավելի չվատթարանա»։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: