ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Մերոնց կողմից սպանված գեներալ Հաշիմովի մայրը Ադրբեջանի բանակի զինծառայողներին ասել է՝ մենք բոլորս թուրք ենք»․ Ա․ Տոնոյան
21:36, 25.09.2021 | mamul.am
11969 | 2

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած տարի հուլիսին մերոնց կողմից սպանված գեներալ Հաշիմովի մայրը Ադրբեջանի բանակի զինծառայողներին ասել է՝ մենք բոլորս թուրք ենք։
Մի կողմ թողնենք, որ Հաշիմովը ամենայն հավանականությամբ ուտի էր, քանի որ Կապաղակի Վանդամ գյուղի բնակիչները, որտեղից է հենց Փոլադը, մուսուլմանացած ուտիներ են։ Մակար Բարխուդարյանցը գյուղը հիշատակում է ուտիաբնակ վայրերի շարքում։ Ավելի հետաքրքիր է այն, որ կանգնածների մեջ կան և՛ թալիշներ, և՛ թաթեր, և՛ լեզգիներ»։

Աղբյուրը` Արտյոմ Տոնոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր