ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.27, EUR 553.88, RUB 6.71, GBP 656.66
+13 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+20 °C
ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավման առնչությամբ
21:54, 25.09.2021
2093 | 0

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ:

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով սիրիահայ համայնքի դերակատարությունը:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության և ինքնիշխանության պահպանման և համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին։

Կողմերը խիստ մտահոգություն են հայտնել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավման առնչությամբ։

ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավման առնչությամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր