ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կորոնավիրուսով վարակման 925 և մահվան 12 նոր դեպք
11:06, 26.09.2021 | mamul.am
2369 | 0

Սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 258 545 դեպք, որոնցից 239 740-ն` առողջացած, 5251-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 688 640 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք: Ունենք 627 առողջացած, մահվան 12 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1202 է:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր