ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Խաղաղության քարոզով նոր աղետներից չենք կարող խուսափել». Դ. Սանասարյան
17:22, 26.09.2021 | mamul.am
3387 | 0

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը գրում է. «Պատերազմից հետո խոսելը, գրելը բարդացել է հատկապես նրանց համար, ովքեր անձամբ են տեսել մեկ տարի առաջվա արհավիրքը, և եթե մինչև պատերազմը շատ հարցերի այլ աչքերով էինք նայում, հիմա պարտավոր ենք հիմնովին վերանայել։
Խաղաղության քարոզով նոր աղետներից չենք կարող խուսափել, դա միամտություն կամ պատրանք է, հատկապես, երբ մեր տիտղոսային թշնամիները Ադրբեջանն ու Թուրքիան են, իսկ տիտղոսային դաշնակիցը՝ Ռուսաստանը։ Եթե դասեր քաղենք պատմության կրկնվող սխալներից, ուրեմն օր առաջ նոր որակի պետություն պետք է հիմնադրենք, բայց այս ամենին զուգահեռ պետք է մի բան հասկանանք, որ մեր փրկությունը ԿՐԹՎԵԼՈՒ, ԶԻՆՎԵԼՈՒ ու հոգեպես ցանկացած զարգացման պատրաստ լինելու մեջ է։
Ռեմարկն ասում էր. «Քանի դեռ մարդը չի հանձնվում, նա ավելի ուժեղ է, քան իր ճակատագիրը։» Ճակատագրից ուժեղ պետք է լինենք, այլընտրանք չունենք։
Հավե'րժ փառք մեր հերոս տղերքին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2642 | 0
դեպի վեր