ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ոչ մեկը էստեղ մեզ դատավոր չի, որ որոշի՝ ճիշտ ենք սգում, թե չէ». Սյունե Սևադա
20:28, 26.09.2021 | mamul.am
4522 | 0

Արձակագիր, լրագրող, բլոգեր Սյունե Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն մարդ սթրեսային իրավիճակում տարբեր վարք է դրսևորում, փորձեք սեփական պատկերացումները չփաթաթել դիմացինի վրա: Մեկը ուզում է գրել ու խոսել անցած տարվա սարսափից, որ զգացածը մի քիչ սփոփի ու զգա, որ մենակ չի, ուրիշը, գուցե, բառ անգամ չգրի էս ընթացքում՝ ամսով լռելով կամ այլ թեմաներից խոսելով, և ունի դրա իրավունքը, քանի որ ավելի ուժեղ ցավեցնող ստատուս գրելու մրցույթ չի, ու ոչ մեկը էստեղ մեզ դատավոր չի, որ որոշի՝ ճիշտ ենք սգում, թե չէ:
Բոլորս ենք ապրել էս դժոխքում, ու ոչ մեկին լավ չի հիմա, թել-թել քրքրվում ենք՝ ցույց տալով, թե առանց: Թույլ տվեք ամեն մարդ իր զգացածին հետևի: Համբերություն բոլորիս, փորձենք մոտակա ամիսներին ևս տուն ու հարազատ կորցրածների կողքին լինել, լսել իրենց, գրկել իրենց ու օգնել ինչով կարող ենք՝ հիմա ու միշտ»:

Աղբյուրը` Սյունե Սևադա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր