ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ջահերով երթի մասնակիցները Եռաբլուրում են
20:04, 26.09.2021 | mamul.am
6552 | 0

Գարեգին Նժդեհի արձանի մոտից դեպի Եռաբլուր ջահերով երթը շարունակվում է: Առջևից քայլում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» խմբակցության անդամների հետ:

«Այսօր՝ 44-օրյա պատերազմից ուղիղ 1 տարի անց մենք իրականացնում ենք այս խորհրդանշական երթը՝ դեպի Եռաբլուրի սրբատեղի՝ 44-օրյա պատերազմում հաղթելու գնացած մեր նվիրյալների հիշատակը վառ պահելու, նրանց գործը շարունակելու հանձնառությունը ստանձնելու: Այս երթի նպատակն է արձանագրել, որ մենք տերն ենք մեր նահատակների թափած արյան և իրենց գաղափարի ու նվիրումի արդյունքում գոյություն ունեցող մեր պետականության»,- հայտարարեցին կազմակերպիչները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր