ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Եթե սրանց ընտրողները համոզված լինեին, որ ընտրությունները կեղծվել էին, հաստատ փողոց դուրս կգային». Լյովա Եղիազարյան
22:20, 26.09.2021 | mamul.am
4299 | 1

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2003, 2008, 2013 թվականների ընտրություններից հետո ոչ ոք ժողովրդին չի հրավիրել հրապարակներ, փողոցներ։ Ժողովուրդը տեսել է, որ գողացել են իր ձայնը, որ չեն թողել, որպեսզի ինքը ձևավորի իր իշխանությունը, փողոց է դուրս եկել:
Եթե սրանց ընտրողները համոզված լինեին, որ հունիսի 20-ին ընտրությունները կեղծվել էին, հաստատ փողոց դուրս կգային։
Այդ ընտրողների գերակշիռ մասը սրանց ընտրել է փողով, այսինքն՝ սրանք են կատարել կեղծիքներ, իսկ փողով ընտրողը երբեք փողոց դուրս չի գա։
Այս պարզ ճշմարտությունը չհասկանալով՝ հիմա էլ մարդկանց հրավիրում են փողոց, որը նորից ձախողվելու է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր