ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից». ՀՀ նախագահ
10:42, 27.09.2021 | mamul.am
3199 | 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը. «Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան՝ Արցախյան երկրորդ պատերազմը:

Պատերազմ, որը մեզնից խլեց երիտասարդ կյանքեր ու ճակատագրեր:
Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ...
Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:
Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։
Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի...
Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվենք. առաջ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր