ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Ըստ РБК-ի քարտեզի՝ շուրջ 1000 քառակուսի կիլոմետր Արցախի տարածքից պատրաստվում են հանձնել թուրքերին». Դ. Գրիգորյան
11:42, 27.09.2021 | mamul.am
8678 | 0

Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ
Տղերքը մեզ ժամանակ են տվել դրա մասին մտածելու համար։ Տղերքը պարզապես ժամանակ են շահել մեզ համար` վճարելով մի ամբողջ կյանք։
ադրբեջանի թուրքերը մի քանի օր շարունակ քարտեզներ են պատվիրում ռուսական թրքամետ լրատվամիջոցներին` ներկայացնելով խաղաղության պայմանագիր կոչված անհեթեթության շնորհիվ շուտով հանձնվելիք Արցախյան նոր հողերի աշխարհագրությունը։
1. Առաջին նկարում РБК-ի հրապարակած քարտեզն է։ Շուրջ 1000 քառակուսի կիլոմետր մնացյալ Արցախի տարածքից պատրաստվում են հանձնել թուրքերին, ըստ ռուսական ԶԼՄ֊ի՝ Արցախից կմնա մի ռուսական խոշոր բազայի տարածք։
2. Երկրորդ քարտեզում թուրքական մեծ երազանքն է։ Հայաստանը Ադրբեջանի կազմում, հյուսիսային Իրանը` թրքական երրորդ պետության կարգավիճակում։ Նրանք դա ուզում են։ Իսկ ի՞նչ ենք ուզում մենք։
Ադրբեջանի թուրքերն իրենք իրենց համոզեցին, որ մեր հողերն իրենց պատմական հողերն են։ Մեզ համոզեցին, որ Արցախը Ղարաբաղ է, մերը չէ։ Մենք պարտվեցինք, որովհետև լիբերալ, դեմոկրատ դատարկագլուխ անհայրենիքները, փողով խոսափողներն ու սրաիկայի վաստակները շարունակ ծաղրում էին ամեն հայկականը։ Ձեռ էին առնում նրանց, որոնք Մեծ Հայաստանի իրատեսական պատկերացումներ ունեին ու պատրաստ էին այն ստեղծել։ Հայկականը բարձրացնողները դարձել էին հետամնաց տրեխավորներ` սին առաջադեմ կիսահանրության մեջ։ Մեզ վերաբերվում էին ինչպես ֆանատիկ խելագարների։
ադրբոջանի թուրքը չուներ պատմություն, ինքն իևեն հանոզոց, որ կհորինինու կհավատա։ Մենք արեցինք հակառակը։
Տղերքը զոհվեցին, որ ժամանակ շահեն։ Ժամանակ շահեն մեզ համար, որ հասկանանք, ընկալենք իրենց կորուստը, գիտակցենք։ Պատերազմը վերսկսելու է։ Ձեզ հույսեր չտաք։ Ամեն զոհ մի օրվա սլաք է, որ օրեցօր սպառվում է։
Հասկացեք, որ ժամանակ չկա։ Եթե վանեք այս ճշմարտությունը ձեզնից` տղերքի զոհն անիմաստ էր։
Մենք ծաղրում էինք Մեծ Հայքի քարտեզները, իսկ հիմա սարսափում ենք մեծ թուրանի քարտեզներից։
Վաճառական հայաստանաբնակներին.
մենք ձեզ հայ կդարձնենք։
Անդադար հարցրեք ձեզ, ինչո՞ւ պարտվեցինք։ Պատասխանը կա՛։
Ի վերջո, ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ Հայաստան չկա։
Պայքա՛ր, ոչ թե նահանջ։
Պահա՛նջ, ոչ թե զիջում»։

«Ըստ РБК-ի քարտեզի՝ շուրջ 1000 քառակուսի կիլոմետր մնացյալ Արցախի տարածքից պատրաստվում են հանձնել թուրքերին». Դ. Գրիգորյան
«Ըստ РБК-ի քարտեզի՝ շուրջ 1000 քառակուսի կիլոմետր մնացյալ Արցախի տարածքից պատրաստվում են հանձնել թուրքերին». Դ. Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր