ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Երգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
14:36, 27.09.2021 | mamul.am
12694 | 0

Համացանցում տարածված՝ երգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Ո՞վ ա էտ ապատեղեկատվության աղբյուրը: Էդքան տականք կլինի՞, որ էս օրով գոնե չթողնի մեր յուղի մեջ տապակվենք:
Չափ ու սահմա՛ն կա:
Հ.Գ Հայկոյի մահվան լուրը սուտ է»,- ֆեյսբուքյան էջում իր վրդովմունքն է արտահայտել երգահան Մարինա Թագակչյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր