ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հետաձգված, կիսատ մնացած, թաքցված տառապանքը խորը արմատներ է տալիս». Կարեն Անտաշյան
20:30, 27.09.2021 | mamul.am
2506 | 0

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիշտը մի ձև պետք է ապրվի ու ամեն մեկն անձնապես սգալու իր ձևն է գտնում, կարևորը որ այն անհիմն տուրք չլինի վշտի ծիսակարգը սահմանողներին ու հսկողներին, վշտի ցենզորներին, նեղ-խմբային շահերի համար շահարկող կլոուններին, այլ լինի իսկական առերեսում կորստյան ցավի հետ, ցավի աղբյուրի հետ։ Հետաձգված, կիսատ մնացած, թաքցված տառապանքը խորը արմատներ է տալիս ու ավելի մեծ հրեշներ ծնում, որ հետո կարող են անվերջ թունավորել կյանքի բարակած աղբյուրը, իմաստազրկել այն, առ ոչինչ դարձնել։ Իրապես վշտի մեջ գտնվող մարդու համար ո՛չ մխիթարության խոսքեր կան, ո՛չ ցավը տանելի դարձնող հմայիլներ, ո՛չ բացատրող, արդարացնող, հույս տվող, վրեժխնդրության ցասումով թմրեցնող ծիսակարգեր, այլ կա միայն խորքում կոտրված լինելու անանցանելի զգացողություն, որ սև խոռոչի պես սովորականության կեղևի միջով տեսադաշտ է բացում դեպի մեր փխրուն ու անպաշտպան միջուկը, որ նաև մեզ մարդ սահմանող ամենայն հիմնարար բաների աղբյուրն է, կյանքի աղբյուրն է ինքնին»:

Աղբյուրը` Կարեն Անտաշյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր