ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.55, EUR 553.94, RUB 6.71, GBP 656.26
+10 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+16 °C
«Տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները մեր օգտին են». Արամ Սարգսյան
22:32, 27.09.2021
3486 | 0

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ պատերազմի արդյունքները որոշ քաղաքական ուժեր փորձեցին ներքաղաքական կյանքում վերածել փոփոխության. «Ակնհայտ է, որ նախկին իշխանությունները քաղաքական գործընթացները փորձեցին տանել ռևանշի: Առ այսօր էլ նրանք չեն թաքցնում, որ Աժ-ում եկել են այդ նպատակով»,- ասաց նա:

Խոսելով պատերազմի հետևանքների մասին՝ քաղաքական գործիչն ասաց. «Մենք պարտավոր ենք այդ ծանր իրականությունը մերը դարձնել, տղաներին, միանշանակ, էլ հետ չենք բերի, բայց մեր ժողովրդի բարեկեցության խնդիրները, սահմանների հետ կապված խնդիրները կախված են մեր կառավարման ունակություններից»:

Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները մեր օգտին են և Հայաստանը պետք է դրանցից օգտվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները մեր օգտին են». Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր