ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.55, EUR 553.94, RUB 6.71, GBP 656.26
+10 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+16 °C
«Ի՞նչ արժեք ունի Ձեր խոսքը. քաղաքական օրակարգը շարադրություն գրել չէ». Պ. Ղազարյանը՝ Հայկ Մամիջանյանին
23:18, 27.09.2021
4459 | 1

«Հիմա Դուք ստեղ նստած կարող ա 45 անգամ ասեք՝ դեօկուպացիա. և՞, դա ի՞նչ արժեք ունի, ինչպե՞ս եք դա անելու»,- Հանրային հեռուստաընկերության եթերում դիմելով ընդդիմադիր քաղաքական գործիչ Հայկ Մամիջանյանին՝ հարցրեց լրագրող Պետրոս Ղազարյանը:

«Պատասխանեմ Ձեզ շատ պարզ. անկախ նրանից, թե երբ ա գալու էդ օրը...»,- սկսեց Մամիջանյանը, սակայն նրան ընդհատեց Ղազարայնը՝ հայտարարելով, թե «Քաղաքական օրակարգը շարադրություն գրել չէ, այլ՝ քաղաքական ռեսուրսների հաշվարկ»:

Մամիջանյանն էլ իր հերթին ընդհատեց լրագրողին՝ հայտարարելով. «Մի րոպե՛. շարադրություն գրում են այսօրվա Ձեր մյուս հյուրերը, ներառյալ՝ Արամ Սարգսյանն և Էդմոն Մարուքյանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ի՞նչ արժեք ունի Ձեր խոսքը. քաղաքական օրակարգը շարադրություն գրել չէ». Պ. Ղազարյանը՝ Հայկ Մամիջանյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր