ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Մեր պատմության պատերազմները մեզ համար եղել են վիճակագրություն». Վահրամ Թոքմաջյան
03:06, 28.09.2021 | mamul.am
3059 | 0

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր պատմության պատերազմները մեզ համար եղել են վիճակագրություն։ Մաքսիմում` հերոսական ողբալու առիթ։ Մենք խրոխտ հայտարարել ենք, որ Ավարայրում (պսևդո) ընկավ այսքան մարտիկ, Անիի պաշտպանությանը` այսքանը, Սարդարապատում հերոսացան այսքանը և այլն։
Մարդու կյանքն արժեք չի ունեցել ու չի ունենալու։ Հասարակության շարժիչը` անհատի մոտիվացիան, մեծապես շարժվում է սեփական մաշկով։ Ազնիվ տանջվողների և կորուստներ ունեցողների փոքրամասնությունից անդին դամ պահողներն են` ձայնակցողները։ Բնավ խնդիր չունեմ մտնելու հուշեր գրող ու չգրողների խղճմտանք հարուցող զրույցի մեջ։ Ինձ համար տարակուսելի է մեկ խնդիր։ Դեռ ապրում է, կապրի, ծնել ու սերունդ է տվել այն սերունդը, որը կրեց Արցախյան առաջին հաղթական պատերազմի բեռն ու խրախճանքը, արյունն ու լացը։ Կերավ սեփական արտասուքը և ծնեց նոր անհատ։ Ի՞նչը որբացրեց նրա հիշողությունը։ Ի՞նչը բթացրեց նրա գիտակցումը, որ մերժեց իրականությունը և արյունից, արտասուքից ծնված նոր սերնդին դրեց հողի տակ։ Երկու ֆիդայական երգը և երեք կիսագրագետի քարոզն առավե՞լ էին։ Մեկ կյանք անգամ չարժեի՞ն, ուր մնաց թե 4000-ը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր