ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ընտրություն հինգերորդ փորձից. ԱԺ-ում նորից կհավաքվեն. «Ժողովուրդ»
09:12, 28.09.2021 | mamul.am
2496 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր հինգերորդ անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը փորձելու է ընտրել նախագահի տեղակալ: «Թերևս այս ընտրությունն էլ մատնված է տապալման, քանի որ տեղեկացել ենք, որ, որպես թեկնածու, կրկին առաջադրվելու է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, որին իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներն արդեն չորս անգամ չեն ընտրել ու տապալել են քվեարկությունը: Մենք տեղեկացանք, որ, բացի այս հարցից, քննարկվելու է, թե հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ ով է նիստը վարելու:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ այն վարում է հենց տեղակալը, սակայն այս հանձնաժողովը տեղակալ չունի, և անհրաժեշտություն է առաջացել այսպես ընտրել նրան: Մենք տեղեկացանք, որ այսօր նիստ կգումարի նաև Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, խորհրդարան կգա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը և կներկայացնի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր