«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր հինգերորդ անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը փորձելու է ընտրել նախագահի տեղակալ: «Թերևս այս ընտրությունն էլ մատնված է տապալման, քանի որ տեղեկացել ենք, որ, որպես թեկնածու, կրկին առաջադրվելու է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, որին իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներն արդեն չորս անգամ չեն ընտրել ու տապալել են քվեարկությունը: Մենք տեղեկացանք, որ, բացի այս հարցից, քննարկվելու է, թե հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ ով է նիստը վարելու: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ այն վարում է հենց տեղակալը, սակայն այս հանձնաժողովը տեղակալ չունի, և անհրաժեշտություն է առաջացել այսպես ընտրել նրան: Մենք տեղեկացանք, որ այսօր նիստ կգումարի նաև Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, խորհրդարան կգա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը և կներկայացնի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը»: Մանրամասները՝ թերթի համարում: |