ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
««Սեպտեմբեր 27-ի» գահավիժումը շարունակվում է». Ռուբեն Մելիքյան
10:36, 28.09.2021 | mamul.am
2232 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ շատ զգացմունքային օր էր։ Բոլո՛րս, առանց բացառության՝ բոլո՛րս ունենք հույզեր՝ կապված սեպտեմբեր 27-ի հետ։

Մեկի սիրտը լի է ցասումով, մյուսինը՝ վշտով, երրորդինը՝ առհասարակ՝ հուսահատությամբ։

Մեկն արտահայտվում է նեղ շրջապատում, մյուսը՝ սոցցանցում, երրորդն առհասարակ իր մեջ է պահում։

Մեկն անկեղծ է, մյուսը՝ կեղծավոր, երրորդը՝ չի էլ հասկանում՝ որքանով է անկեղծ ու որքանով՝ կեղծավոր։

Բայց հույզեր ունենք բոլորս։ Ու բոլորս ենք հասկանում, որ «սեպտեմբեր 27-ի» գահավիժումը շարունակվում է։

Մեր երկիրը շարունակում է գահավիժել, իսկ մենք, որպես հավաքականություն, այդպես էլ չենք գտնում այն գաղափարական-ծրագրային-կադրային «փրկօղակը», որի օգնությամբ պիտի կանգնեցնենք գահավիժման այդ ընթացքը։

Լավն այն է, որ ուղի որոնողներ կա՛ն։ Վատն այն է, որ նրանք քիչ են ու դեռևս ձեռնունայն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր