ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+14 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+13 °C
«Մինչև այդ ցանկը չգլխավորի դավադիր Նիկոլը, ամեն ինչ լինելու է հատվածական». Աննա Մկրտչյան
15:30, 28.09.2021
2160 | 3

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմից մեկ տարի անց դավաճանների կողմից զավթած պետական համակարգը և այլ ոլորտային սպասարկուներ հանձնարարական են ստացել տարածել լուրը, թե կան 800 մեղադրյալներ տարբեր հանցակազմերով են անցնում պատերազմի ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության համար և 2000-ից ավել քրեական գործ։

Հերթական իմիտացիան աշխատանքի։

Հերթական վերնագիրն ու հերթական մտքի ու իրականության շփոթը։

Մինչև այդ ցանկը չգլխավորի դավադիր նիկոլը, ամեն ինչ լինելու է հատվածական ու ոչ լրիվ։

Մինչև էդ անհայրենիքին չհարցնեն, թե ինչի թշնամական ադրբեջանի ներքաղաքական կյանքը չպայթեցրեցիր, թե ինչ պայմանավորվեցիր վերելակում թուրքի հետ, թե ինչի չկանգնեցրեցիր պատերազմը, ինչպես հանձնվեց Շուշին, ինչի սպառազինություն ու զորք չէր ուղարկվում Արցախ։ Ի՞նչ 44-օրյա ստերի շքերթ էր և ո՞վ էր բունկերում հրամաններ տալիս։
Այս փաստերի և մեղադրյալ ն. փ-ի մասին իրավապահ մարմինների հաղորդագրության բացակայությունը հուշում է՝ գործընթացները շարունակում են կառավարել Արցախը հանձնածներն ու Հայաստանը դավաճանածները»։

Աղբյուրը` Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր