ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Չգիտեմ՝ ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը». Շուշան Դանիելյան
15:12, 29.09.2021 | mamul.am
25806 | 0

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի գրառումը. «Չգիտեմ, թե ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը․․․ Այնուամենայնիվ, եթե ուզում եք իմանաք՝ ինչու է մեր երկրում պատվաստման գործընթացը նման աղետալի վիճակում, ապա հետևեք լիազոր մարմնի հաղորդագրություններին՝ կհասկանաք:
Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստված չի եղել․․․
Հ․Գ․ թող ինձ ներեն ընտանիքի անդամները, հարազատները՝ անձնական տվյալի հանրայնացման համար, բայց արարքս գեթ 1 նպատակ ունի՝ կանխելու հետագա մարդկային կորուստները․․․
Միայն այսօր 2.924.816 բնակչություն ունեցող մեր երկրում մահացել է 26 կորոնավարակակիր․․․»:

«Չգիտեմ՝ ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը». Շուշան Դանիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր