ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Միրզոյանը՝ Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին
12:24, 01.10.2021 | mamul.am
5460 | 0

Ինչպես հայտնել էինք, մեկնարկել է Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի աշխատանքային այցը Երևան: Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի ու Յակուբ Կուլհանեկի ասուլիսը: «Հակամարտության խաղաղ ու քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում: Վերահաստատել եմ ՀՀ պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա»,- անդրադառնալով օրեր առաջ Նյու Յորքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը՝ ասել է Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը՝ Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր