Ինչպես արդեն հայտնի է, արդեն շուրջ 5 ժամ է՝ տեխնոլոգիական գերհսկա Facebook սոցցանցը անհասանելի է ամբողջ աշխարհի իր միլիարդավոր օգտատերերի համար: Անհասանելի են նաև այլ մեսենջերներն ու սոցցանցի հետ կապված պրոդուկտները: Սա Facebook-ի խոշորագույն խափանումն է 2008 թվականից ի վեր, երբ այն շուրջ մեկ օր անհասանելի էր իր 80 միլիոն օգտատերերի համար: 2019-ին նմանատիպ խնդիրը տևեց ընդամենը 1 ժամ: |