ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հիվանդության պատճառով, հնարավոր է՝ Էրդողանն այլևս ի զորու չլինի կառավարել երկիրը. Foreign Policy
19:14, 06.10.2021 | mamul.am
14929 | 0

Ամերիկյան «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը։

«Նախքան 2023 թվականն Էրդողանն իսկապես կարող է անզոր լինել, սակայն իրավիճակն այնպես չէ, ինչպես մտածում են շատերը։ Նշաններ կան այն մասին, որ Էրդողանը կարող է հիվանդ լինել այն աստիճան, որ այլևս չկարողանա թեկնածություն առաջադրել նախագահի պաշտոնում վերընտրվելու համար»,- նշել են հոդվածի հեղինակներ Սթիվեն Քուքը և Էնրիկո Մատեն։
Հոդվածում նրանք վերլուծել են վերջին ամիսներին համացանցում հրապարակված տեսանյութերը, որոնցում Էրդողանն աստիճանները բարձրանալիս դիմում է կնոջ օգնությանը, դժվարությամբ է քայլում կամ խոսում։

«Տեսնայութերը միասին քննելիս Էրդողանի առողջական վիճակի հետ կապված որոշ պարզ հարցեր են առաջանում»,- նշված է հոդվածում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր