ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ինեկոբանկի հետ ՏեխնոԱշունն առատ է լինելու. NFC վճարումներ և ավելին
19:28, 06.10.2021 | mamul.am
4594 | 0

Ինեկոբանկն ընդլայնում է անկանխիկ գնումների հնարավորությունները և ներկայացնում հատուկ առաջարկ NFC անհպում վճարումներ կատարող առաջին հաճախորդների համար:

Մեկնարկում է ՏեխնոԱշուն2021-ը:

Արդեն այսօր, Android սմարթֆոններում ներբեռնելով կամ թարմացնելով մոբայլ բանկինգի ամենահարմարավետ InecoMobile հավելվածը, բանկի VISA քարտապանները կարող են զգալ ժամանակակից անհպում վճարումներ կատարելու բոլոր առավելությունները:

NFC տեխնոլոգիայով սմարթֆոնով անհպում վճարումը կատարվում է վայրկյանների ընթացքում։ Այլևս անհրաժեշտ չէ տնից դուրս գալիս դրամապանակ ունենալ. բավական է վերցնել սմարթֆոնը, որը կկատարի քարտի դերը:

NFC-ն այսօր հանդիսանում է ամենապարզ ու արագ անհպում վճարման տեխնոլոգիաներից մեկը ողջ աշխարհում, որն առանց որևէ հավելյալ վճարումների հասանելի է արդեն InecoMobile-ի օգտատերերին:

Ի հավելում հարմարավետության, InecoMobile-ի միջոցով NFC վճարումներ կատարող հաճախորդներին սպասվում է հաճելի անակնկալ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարելով 5 NFC վճարում՝ գումարային 30.000 դրամի չափով առավել քան 100 վաճառակետերում բանկի VISA քարտապանները կստանան 5000դրամ cashback:*

«Այս արշավով ազդարարվում է ՏեխնոԱշուն 2021-ի մեկնարկը: Առաջիկա երկու ամիսներին սպասեք ավելի մեծ նորությունների ձեր թվային բանկից. Ինեկոբանկը շարունակելու է իր հաճախորդներին առաջարկել ամենանորարար և ժամանակակից լուծումները»,- ասում է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը:

*NFC-ի և cashback արշավի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք բանկի կայքէջը:

Cashback InecoMobile-ով NFC վճարումներից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր