ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կառավարությունը պատժիչ գործողություններ կսկսի. «Հրապարակ»
09:30, 08.10.2021 | mamul.am
4861 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության երեկվա նիստում կրկին խոսվեց պատվաստումների և համավարակի թեմայով, Նիկոլ Փաշինյանն անգամ նախատեց նախարարին` վատ աշխատանքի և պատվաստումների դանդաղելու համար, և ուժայիններին էլ հանձնարարեց՝ զբաղվել պատվաստումների դեմ հակաքարոզչություն անողներով։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո այս թեմայով նաև փակ խորհրդակցություն է հրավիրել և հանդիմանել Անահիտ Ավանեսյանին՝ ասելով, որ հնարամիտ եղանակներ մտածի ու վերահսկի ոլորտը: Նաև հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին` ստուգայցեր կազմակերպել բուժհաստատություններ, նաև՝ քաղաքացիական հագուստով ու հակապատվաստումային քարոզ իրականացնող բուժաշխատողներին բերման ենթարկել և պատասխանատվության ենթարկել։

Երեկվանից իշխանական մամուլն էլ է գործի դրվել` տեղեկություններ են հրապարակում սկսվող ստուգումների, պատժիչ գործողությունների և չպատվաստվածների դեպքում քովիդի բուժումը վճարովի դարձնելու մասին: Անգամ թվեր են նշում` մեկ անձի բուժումը 800 հազար դրամ կարժենա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր