ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հադրութը վերցրեցին առանց «Բայրաքթարների», զինտեխնիկայի ու քանակական առավելության». Իոաննիսյան
23:36, 10.10.2021 | mamul.am
5626 | 0

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ տարվա այս օրը Հադրութը վերցրեցին բառացիորեն իմ աչքի առջև։ Վերցրեցին առանց «Բայրաքթարների», առանց զրահատեխնիկայի, առանց ինքնաթիռների ու առանց քանակական առավելության։
Այո-այո։ Հադրութ մտած ադրբեջանցիք էապես ավելի քիչ էին, քան քաղաքում գտնվող մեր զորքերը (նշված ինֆորմացիայի հետախուզությանը անձամբ եմ մասնակցել)։ Եվ ոչ, էական դերն այս հարցում ԱԱԾ-ի բացահայտած դավաճանությունը չխաղաց։
Հադրութը գրավվեց բանակի որոշ պաշտոնյաների ու գլխավոր շտաբի բացարձակ անկոմպիտենտության արդյունքում։
Այդ գեներալներն ու գնդապետերը (մեծ մասը) ունակ չէին պատերազմ վարելու։ Տեղի հրամանատարների միջև ԳՇ պետ որևէ մեկը չկազմակերպեց քաղաքի պաշտպանությունը։
Ավելին, ԳՇ-ն խաբում էր Նիկոլ Փաշինյանին ու հերքում էր Հադրութի կորստի փաստը։ ԳՇ-ն այն աստիճանի էր մոլորեցրել գերագույնին, որ նա ու իր թիմը չէին հավատում Արայիկ Հարությունյանի` Հադրութը կորսված լինելու մասին հավաստիացումներին։
Հ.Գ.1 Նիկոլ Փաշինյանը վաղուց հայտնի է սխալ մարդկանց վստահելու խասյաթով (հիշեք գոնե Վանեցյանին)։ Դավիթ Տոնոյանին, Օնիկ Գասպարյանին ու բանակի ղեկավարությանն իր անտեղի վստահելը շատ թանկ նստեց բոլորիս վրա։
Պահանջվեց 850 խաղաղ օր և 40 պատերազմական օր, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ բանակից իրեն զեկուցած տեղեկությունները մեծամասամբ սուտ են։
Հ.Գ.2 Հեշտ է ամեն ինչ գցել թուրքական միստիկ մասնակցության ու «Բայրաքթարների» վրա։ Բայց ամեն ինչ ավելի պարզ է. մեր հրամկազմի մեծ մասն անգրագետ է ու չի կարող մարտ վարել։
Հ.Գ.3 Փոքրիկ Ֆինլանդիան սրանից 90 տարի առաջ միմիայն կոմպիտենտությամբ դիմակայում էր Սովետական բանակին։ Ֆաշիստական Գերմանիան կոմպիտենտությամբ ու պատրաստվածությամբ (առանց սպառազինության կամ քանակական առավելության) մի քանի ամսում հասել էր Մոսկվա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր