ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2%-ը: Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Ասկերանի շրջան Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4% Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7% Մարտակերտի շրջան Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4% Մարտունու շրջան Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9% Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: |