ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պաշտպանը միջնորդեց արգելանքից հանել Արմեն Գևորգյանի բանկային հաշիվը
14:48, 12.10.2021 | mamul.am
3341 | 0

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը:

Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց արգելանքից հանել իր պաշտպանյալի բանկային հաշիվը՝ նշելով, որ Գևորգյանի՝ ԵԽԽՎ գործուղման համար ԱԺ հաշվից 400 հազար դրամից ավել գումար էր փոխանցվել. «Հաշվի առնելով, որ դատարանը թույլ չի տվել նրան մեկնել գործուղման, փոխանցված գումարը չի օգտագործվել ու ԱԺ-ի նկատմամբ առաջացել է պարտք, որը ենթակա է վերադարձման: Բացի այդ, ավիատոմսի համար ԱԺ-ն վճարել է 500 հազար դրամ, որն այլևս հնարավոր չէ վերադարձնել»,- ասաց նա:

Դատարանը որոշեց միջնորդությունը թողնել առանց քննության:

Նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր