Անհայտ անձը Կիևում կրակ է բացել անցորդների վրա, որի հետևանքով 27-ամյա մի տղամարդ ոտքի շրջանում վնասվածք է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է տեղի ոստիկանությունը, փոխանցում է ТАСС-ը՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են: Նշվում է, որ տղամարդու կողքին են գտնվել նաև կինն ու երեխան: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով: |