ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Իրանի ԱԳ նախարարը զանգահարել է Ադրբեջանի իր գործըկերոջը
00:54, 13.10.2021 | mamul.am
5403 | 0

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ երկու երկրները պետք է կանխեն հարաբերություններում թյուրըմբռնումները, և որ իրենց համար նպատակահարմար է շարունակել հարաբերությունները ճիշտ և զարգացող ուղղությամբ:
Հեռախոսազրույցում նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները:

Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի և անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը, Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանն ու Բաքուն երկարամյա հարաբերություններ ունեն:

Հիշեցնենք, որ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում վերջին շրջանում լարվածություն է նկատվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր