ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ռազբորկա ՔՊ շտաբում». Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են․ «Հրապարակ»
09:18, 13.10.2021 | mamul.am
7172 | 2

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թևերը` մարզպետի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի։ Անգամ ասում են` Խաչատրյանին ապտակել են: Իսկ նրանց միջև սև կատու է անցել, քանի որ տեղացիները` մարզպետի գլխավորությամբ, ցանկացել են առաջադրել փոխմարզպետ Կարո Ավանեսյանին, սակայն հաղթել է Խաչատրյանը և իր մտերիմ, երբեմնի ՀՀԿ-ական Վլադիմիր Աբունցին է առաջադրել։

Մենք գրել էինք, որ փոխմարզպետի կինը՝ Արմինե Սիմոնյանը, անգամ ստատուս է գրել Խաչատրյանի դեմ․ «Էս էն հանրության կողմից ընդունված Վլադիմիրն ա, հա՞, մարդ, որը թալանել ա տամոժնյան, մարդ, որի հայրը ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ ա, մարդ, որը թալանչի ա․․․ մարդ, որի կինը Նիկոլի ճանապարհն էր փակում, հիմա պիտի գա ու Գորիսը թալանի»:
Սակայն գրառումը ժամեր անց հեռացվել է, իսկ կոնֆլիկտը մինչ օրս չի մարում։ Մեր զանգերին Արմեն Խաչատրյանը չպատասխանեց, փոխմարզպետի կինը ևս չարձագանքեց մեր նամակ-հարցադրումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր