ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կորոնավիրուսի 36 նոր դեպք՝ Արցախում
11:24, 13.10.2021 | mamul.am
3448 | 0

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 12-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 26-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Մարտունու և 3-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 49 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14038 քաղաքացու հետազոտություն, որից 1273-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր