«Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ «Սկսած միջնադարից՝ մենք ունենք մեծ հայկական ժառանգություն՝ եկեղեցիներ, գերեզմաններ, կրթական հաստատություններ և այլն։ Հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ և հարգանքով»,- նշեց նախարարը։ «Հայկական համայնքի նպաստը շատ մեծ է Հնդկաստանի պատմության մեջ»,- նկատեց նա։ Սուբրամանյամ Ջայշանկարն իր խոսքում անդրադարձավ 44-օրյա պատերազմին՝ նշելով, որ Հայաստանը շատ դժվար փուլով է անցել։ Նախարարը արդյունավետ համարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, ինչպես նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման համար։
|