ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հնդկաստանի և Հայաստանի բարեկամությունը դարերի պատմություն ունի»․ Հնդկաստանի ԱԳ նախարար
11:42, 13.10.2021 | mamul.am
4527 | 0

«Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

«Սկսած միջնադարից՝ մենք ունենք մեծ հայկական ժառանգություն՝ եկեղեցիներ, գերեզմաններ, կրթական հաստատություններ և այլն։ Հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ և հարգանքով»,- նշեց նախարարը։

«Հայկական համայնքի նպաստը շատ մեծ է Հնդկաստանի պատմության մեջ»,- նկատեց նա։

Սուբրամանյամ Ջայշանկարն իր խոսքում անդրադարձավ 44-օրյա պատերազմին՝ նշելով, որ Հայաստանը շատ դժվար փուլով է անցել։

Նախարարը արդյունավետ համարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, ինչպես նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր