ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Քաղաքապետարանը չի տրամադրում լիարժեք տեղեկատվություն՝ անօրինական քարի արտադրամասի վերաբերյալ». Շուշան Դոյդոյան
03:06, 14.10.2021 | mamul.am
2601 | 0

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտ երեք ամիս է ՝ Երևանի քաղաքապետարանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին չի տրամադրում լիարժեք տեղեկատվություն համայնքային հողը զավթած անօրինական քարի արտադրամասի վերաբերյալ։

Օգոստոսի 4-ին ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել Սիլիկյան հին խճուղի 60/1 հասցեի բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ գործող ապօրինի քարի արտադրամասի վերաբերյալ։ Մինչ օրս ԻԱԿ-ը չի ստացել լիարժեք տեղեկատվություն իր հարցերի վերաբերյալ։

Սեպտեմբերի 2-ին ԻԱԿ-ը դիմել է Քաղաքապետին բողոքով՝ պահանջելով վերականգնել իր խախտված տեղեկություն ստանալու իրավուքը։ Բողոքին պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը ևս սպառվել է, իսկ քաղաքապետարանը լռության է մատնել այն։

Կհանդիպենք դատարանում և, իհարկե, Տեղեկատվոuթյան ազատության ամենամյա «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը»։

«Երևանի քաղաքապետարանը չի տրամադրում լիարժեք տեղեկատվություն համայնքային հողը զավթած անօրինական քարի արտադրամասի վերաբերյալ». Շուշան Դոյդոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր