ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է ՀՀ-ին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան». Միշել Սարյան
22:00, 13.10.2021 | mamul.am
6638 | 3

«Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարյանի գրառումը. «Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ և՛ Առողջապահության և՛ Պաշտպանության նախարարություններին:

Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան, որը նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար:

Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:

Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»:

Աղբյուրը` Միշել Սարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր