ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Կոռուպցիան խարխլում է վստահությունն ու հանրային առողջապահությունը». Արշալույս Մղդեսյան
22:36, 13.10.2021 | mamul.am
2105 | 0

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ավելի քան 700 քաղաքացիների COVID-19 դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր են տվել և դրանք մուտքագրել «ԱՐՄԵԴ» համակարգ:
Շրջապատի, ընկերների համար իրենք պատվաստված են: Նրանք այդպես գիտեն, չէ՞ որ Հայաստանում կոռուպցիա չկա: Եթե նրանցից որևէ մեկը COVID-19-ով հիվանդանա ու, Աստված չանի, մահանա, ապա էդ մարդկանց ճանաչողներին անգամ գնդակահարության սպառնալիքով չես կարող ստիպել պատվաստվել:
Կոռուպցիան ուղղակի խարխլում է վստահությունն ու հանրային առողջապահությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր